Էրդողանն ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին և կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Ստամբուլում նախատեսված է ԹՊԿ արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստը:
Հավելենք նաև, որ այսօր արդեն իսկ Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու Ադրբեջանի նախագահ Ջեյհուն Բայրամովը:


