երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Էրդողանն ու Քըլըչդարօղլուն արդեն քվեարկել են Թուրքիայի ընտրություններին

Էրդողանն ու Քըլըչդարօղլուն արդեն քվեարկել են Թուրքիայի ընտրություններին

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավոր հակառակորդ, ընդդիմության 7 կուսակցությունների թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն քվեարկել են ընտրություններում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեարկել է Ստամբուլի ընտրատեղամասում։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ ընտրություններն ընթանում են առանց խոչընդոտի։
 
Ընդդիմադիր թեկնածուն քվեարկել է Անկարայում։ Նա ժամանել է ընտրատեղամաս կնոջ և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ։
Ի դեպ, նախագահի երկու թեկնածուներին էլ մարդիկ ընտրատեղամասերի մոտ դիմավորել են ծափահարություններով։
Նշենք, որ Թուրքիայում այսօր համապետական ընտրություններ են` նախագահական և խորհրդարանական։
 

  • Կիսվել: