Էրդողանն ու ՀԱՄԱՍ-ի ղեկավարը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիային, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Գազայի հատվածում հրադադարի, Իսրայելի հետ պատանդների փոխանակման և պաղեստինյան անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու հարցերը: