երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Էրդողանն ու Ալիևը Կովսականում պաշտոնապես բացել են միջազգային օդանավակայանը

Էրդողանն ու Ալիևը Կովսականում պաշտոնապես բացել են միջազգային օդանավակայանը

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը հինգշաբթի կարմիր ժապավեն են կտրել՝ նշելով Զանգելանի (Կովսական) միջազգային օդանավակայանի բացումը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը հույս է հայտնել, որ նոր օդանավակայանը կծառայի ի շահ Ադրբեջանի և ամբողջ աշխարհի։

Պետությունների ղեկավարները շրջել են թուրքական ընկերությունների մասնակցությամբ մեկուկես տարում կառուցված օդանավակայանի տարածքում։

Նշենք, որ սա Արցախյան երկրորդ պատերազմից հետո օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից կառուցված երկրորդ օդանավակայանն է:

Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Ջելալ Այդընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  (AKP) փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ 

  • Կիսվել: