Էրդողանն Իսրայելին մեղադրում է ավազակային հարձակումների մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 30-ին կառավարության նիստից հետո ունեցած ելությում անդրադարձել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, գրում է ermenihaber.am-ը:
Նա ընդգծել է, որ Իսրայելի գործողությունների արդյուքնում լիբանանցիները ստիպված լքում են իրենց տները, ապա հավելել, որ թուրքական քաղաքացիական կազմակերպությունները, չնայած բարդ իրավիճակին, անում են ամեն ինչ նրանց օգնելու համար:
«Մենք էլ Իսրայելի հարձակումները կանխելու համար թափ ենք հաղորդել դիվանագիտական շփումներին: Մեր արտգործնախարարը, MİT-ի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ այս հարցում սերտ կապի մեջ են իրենց գործընկերների հետ»,- ասել է նա:
Բացի այդ Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրությունն այլևս չի կարող լռել և անարձագանք թողել Իսրայելի կողմից իրականացվող քայլերը՝ դրանք որակելով «ավազակային հարձակումներ»:
«Եթե Անվտանգությանը խորհդուրդը (ՄԱԿ) չցուցաբերի անհրաժեշտ կամք, ապա պետք է Գլխավոր ասամբլեայի 1950-ին ընդունած խաղաղության համար միասնական որոշման մեջ անհապաղ փոփոխություն մտցվի ուժի կիրառումն առաջարկելու իրավասության մեջ»,- եզրափակել է Էրդողանը:
Նշենք, որ Իսրայելը հոկտեմբերի 1-ին Լիբանանի ուղղությամբ մեկնարկել է «Հյուսիսային նետեր» ցամաքային ռազմագործողությունը: Ըստ Իսրայելի ռազմական գերատեսչության X-ի գրառման՝ այն սահմանափակ ու տեղայնացված է, ինչպես նաև ուղղված իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլահ» խմբավորման դեմ: