կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Էրդողանն Արեւմուտքին կոչ է արել չաջակցել Աթենքի գործողություններին

Էրդողանն Արեւմուտքին կոչ է արել չաջակցել Աթենքի գործողություններին

Թայիփ Էրդողանն Արեւմուտքին կոչ է արել չաջակցել Աթենքի անօրինական նախաձեռնություններին, որոնք նրա խոսքով, առաջադրվում են «եվրոպական միասնության եւ համերաշխության պատրվակով»։

Անդրադառնալով Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հարաբերությունների լարվածությանը՝ Էրդողանը քննադատել է Բրյուսելի դիրքորոշումն այս հարցում։

Թուրքիայի նախագահը ԵՄ-ին կոչ է արել Հունաստանին երկխոսության հրավիրել Անկարայի հետ երկկողմ հիմքով, այլ ոչ թե սատարել «Աթենքի անօրինական նախաձեռնություններին՝ եվրոպական միասնության եւ համերաշխության պատրվակով», տեղեկացրել է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի նախագահը նաեւ ավելացրել է, որ «վերջին իրադարձություններն աշխարհում ցույց են տալիս Թուրքիայի անփոխարինելիությունը Եվրոպայի համար»։ «Իրադարձություններն աշխարհում վկայում են այն մասին, որ Թուրքիան անփոխարինելի է Եվրամիության եւ եվրոպական տարածաշրջանի համար»,- ասել է նա։ Պետության ղեկավարը նշել է, որ Եվրոպական քաղաքական ընկերակցության Պրահայի գագաթաժողովի մասնակիցները բարձր են գնահատել Անկարայի միջնորդական դերը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության կարգավորման գործում։

  • Կիսվել: