ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայից բոլոր փախստականներին վտարելու մտադրության մասին

Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայից բոլոր փախստականներին վտարելու մտադրության մասին

Նախագահական ընտրություններում Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էդողանի մրցակից, ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է երկրից բոլոր փախստականներին վտարելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է թուրքական BirGün թերթը։

«Ընտրվելու դեպքում ես հետ կուղարկեմ բոլոր փախստականներին»,- ասել է քաղաքական գործիչը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով, այս կատեգորիայի մոտ 10 միլիոն մարդ ապրում է Թուրքիայում։

Ավելի վաղ ընդդիմադիր յոթ կուսակցություններից Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել էր ընտրություններում հաղթելու դեպքում վերսկսել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։

  • Կիսվել: