Էրդողանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների համար Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել
Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաք է սկսվել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգյուր Օզելը Տրապիզոնում ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով ազատ արձակել նաև ԺՀԿ-ի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուին:
Նշվում է, որ առաջինը ստորագրել է 93-ամյա կին Ռուկիե Քյորօղլուն։