Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել. հարցում
Թուրքիայի ընդդիմադիր դաշինքի վարկանիշը շարունակում է աճել, այնինչ երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի: Այս մասին գրում է ahvalnews.com կայքը` հղում տալով Avrasya Research կազմակերպության անցկացրած հարցմանը:
Հոկտեմբերին տեղի ունեցած հարցման տվյալներով՝ հարցվածների միայն 32.5%-ն է հայտարարել, որ ընտրություններն այսօր լինելու դեպքում կաջակցի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցությանը, իսկ 28,2%-ը հայտարարել է, որ կքվեարկի երկրում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդահանրապետական կուսակցության օգտին:
ԺՀԿ-ի և աջ կենտրոնամետ «Լավ» կուսակցության ու իշխող ԱԶԿ-ն իր դաշնակից, աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում կուսակցության դաշինքների արդյունքները գրեթե հավասար են` համապատասխանաբար 32,2% և 32,7%:
Իշխող կուսակցությունն իր ազգայնական դաշնակիցների հետ 2018 թվականին տեղի ունեցած ընտրություններում հավաքել էր ձայների 53%-ից ավելին:
Թուրքիայի հաջորդ համընդհանուր ընտրությունները նշանակված են 2023 թվականին, սակայն վերլուծաբանները պնդում են, որ երկրի տկար տնտեսությանն ու իշխող դաշինքի կողմից ընտրական օրենքներում փոփոխություններ կատարելու կոչերին դեմ արտահայտվող նոր մրցակից կուսակցությունների ձևավորումը կարող է երկրում արտահերթ ընտրությունների պատճառ դառնալ: