կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին, պետք է շատ զգույշ լինենք. Մակրոն

Երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին, պետք է շատ զգույշ լինենք. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հայտարարությանը, թե աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի վտանգի առջև

«Ես միշտ հրաժարվել եմ մասնակցել քաղաքական հնարքների և մտացածին երևույթների քննարկումներին հատկապես, իսկ երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին, այս հարցում մենք պետք է շատ զգույշ լինենք»,- նշել է Մակրոնը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը նշել էր, որ Ռուսաստանի նախագահը չի կատակում, երբ խոսում է միջուկային, կենսաբանական կամ քիմիական զենքի կիրառման մասին: ԱՄՆ նախագահը օգտագործել է «Արմագեդոն» եզրույթը՝ հավելելով, որ ցածր հզորության միջուկային մարտավարական զենքի օգտագործումը Պուտինի կողմից կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից և ոչնչացնել աշխարհը:

  • Կիսվել: