Էպշտեյնը համակարգիչներ և ֆայլեր է թաքցրել վեց գաղտնի պահոցներում․ Telegraph
Ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը ԱՄՆ-ի տարածքում վեց գաղտնի պահեստային տարածք է վարձակալել՝ լուսանկարներն ու համակարգիչները իշխանություններից թաքցնելու համար։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով ուսումնասիրված փաստաթղթերին։
Պարբերականի տվյալներով՝ քննիչները այդ տարածքներում խուզարկություններ չեն իրականացրել, ինչը, ինչպես նշվում է, հավանական է դարձնում ֆինանսիստի գործով նախկինում չուսումնասիրված նյութերի գոյությունը։
Ինչպես գրում է թերթը, 2000-ականների կեսերին, տեղեկանալով հնարավոր խուզարկության մասին, Էպշտեյնը ներգրավել է մասնավոր խուզարկուների։ Նրանք նրա համակարգիչները տեղափոխել են այլ պահոց և նրա համար փակ տարածք են վարձակալել Նյու Յորքում։ Այս աշխատանքի համար, ինչպես պնդվում է, նրանց վճարվել է տասնյակ հազարավոր դոլարներ։
Ավելի ուշ, ըստ The Telegraph-ի տեղեկությունների, Էպշտեյնի աշխատակիցները քննարկել են համակարգիչների և սկավառակների տեղափոխումը Վիրջինյան կղզիներում գտնվող նրա կղզուց դեպի մայրցամաքում գտնվող թաքստոցներ։ Ենթադրվում է, որ այդ նյութերի մի մասը կարող էր վերաբերել մինչև 2009 թվականն ընկած ժամանակահատվածին, որից հետո էլ իշխանությունները սկսեցին հրապարակել ֆինանսիստի առաջին նամակները։



