Եմենը հայտնել է սաուդյան նավթատար նավի վրա հարձակման և այդ երկրի ծովային շրջափակումը խստացնելու մասին
Եմենի զինված ուժերի խոսնակը հայտնել է, որ Սաուդյան Արաբիային պատկանող նավթատար նավը թիրախավորվել է Կարմիր ծովում և հայտարարել է, որ կշարունակվեն այդ երկրի գործողությունները սաուդյան նավերի դեմ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Յահյա Սարին հայտարարել է, որ սաուդյան «Վաֆա» նավթատարը մի քանի բալիստիկ հրթիռներով թիրախավորվել է Կարմիր ծովի հյուսիսում՝ Յանբու շրջանի մոտակայքում։ Նա այս գործողությունը որակել է որպես «շրջափակում շրջափակման դիմաց» քաղաքականության և Սաուդյան Արաբիայի համար նավագնացության արգելքի ուղղությամբ։
Եմենի զինված ուժերի խոսնակը նաև պնդել է, որ հուլիսի 22-ին ծովային շրջափակման սկսվելուց ի վեր թիրախավորվել են սաուդյան ութ նավթատար նավեր, իսկ 29 նավ ստիպված է եղել փոխել ուղղությունը կամ նահանջել։
Եմենի զինված ուժերի խոսնակը ընդգծել է, որ սաուդյան նավթատարների դեմ գործողությունները կշարունակվեն, և որ այդ գործողությունները նպատակ ունեն ուժեղացնել Սաուդյան Արաբիայի վրա ծովային ճնշումը։



