երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵՄ-ը 40 դիտորդ կուղարկի հայ-ադրբեջանական սահման

ԵՄ-ը 40 դիտորդ կուղարկի հայ-ադրբեջանական սահման

Երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում ծրագրված հանդիպում կանցկացնեն ԵՄ 27 երկրների արտգործնախարարները։ Օրակարգի առանցքում կլինի ռազմական գործողություններն Ուկրաինայում։ Բացի այդ, ակնկալվում է, որ նախարարները «կանաչ լույս» կտան մեկ այլ առաքելության՝ օգնելու լուծել ադրբեջանա-հայկական սահմանին առկա խնդիրները:

«Հոկտեմբերի 6-ին՝ մեկ շաբաթ առաջ, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրախորհրդի նախագահի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու վերաբերյալ։ Սպասվում է, որ երկուշաբթի նախարարները կհաստատեն դա»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։

Դիվանագետը առաքելության մանրամասները դեռ չունի. «Կարող եմ միայն ասել, որ առաջին փուլում կտեղակայվի մոտ 40 դիտորդ։ Առաջին դիտորդները երկու երկրների սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ առաքելությունից։ Մենք անձնակազմը վերցնում ենք Վրաստանում մեր առաքելությունից՝ հիմնախնդրի հրատապության պատճառով»,- բացատրել է ԵՄ դիվանագետը։ Այդ մասին հայտնել է  ռուսական «ТАСС» գործակալությունը։ 

  • Կիսվել: