շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալ ցանկացող երկրների համար հարցերի թիվը կրճատվել է՝ գործընթացն արագացնելու համար. Կառլ Հարցել

ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալ ցանկացող երկրների համար հարցերի թիվը կրճատվել է՝ գործընթացն արագացնելու համար. Կառլ Հարցել

«ԵՄ հանձնաժողովը չորս շաբաթ ունի հարցաշարին պատասխանելու համար, ինչը սկզբունքորեն բավական կարճ ժամանակ է, սակայն պետք է ասեմ, որ հարցերի թիվը կրճատվել է՝ գործընթացն արագացնելու համար,- ասել է  Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն հնարավորինս արագացրել է գործընթացը, փոխանցում է 1tv.ge-ն։

«Մարտի 7-ին Եվրամիությունը որոշել է կիսել իր տեսակետները երեք դիմումների վերաբերյալ՝ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի։ Սա այս գործընթացի առաջին քայլն է: Ինչ վերաբերում է ժամանակացույցին, գրաֆիկին, ապա հանձնաժողովը պատասխանելու համար ունի չորս շաբաթ, որը բավական քիչ ժամանակ է, բայց ես պետք է ձեզ ասեմ, որ հարցերի թիվը կրճատվել է, որպեսզի գործընթացն ավելի արագ ընթանա: Պատասխաններից հետո պաշտոնական կարծիքները կուղղվեն դեպի ԵՄ անդամ երկրներ՝ ԵՄ խորհուրդ»,- ասել է Հարցելը։

Վրաստանում ԵՄ դեսպանի խոսքով՝ հիմա շատ կարևոր պահ է, հետևաբար՝ ԵՄ-ն փորձում է արագացնել գործընթացը։

Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը հարցաշար է հանձնել Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին՝ ԵՄ անդամակցության դիմումի վերաբերյալ։ Հարցաթերթիկների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում։ Հարցաթերթիկ է փոխանցվել նաև Մոլդովային։

  • Կիսվել: