կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԵՄ-ն Վրաստանի իշխանությունների դեմ նոր միջոցները կքննարկի դեկտեմբերի 16-ին

ԵՄ-ն Վրաստանի իշխանությունների դեմ նոր միջոցները կքննարկի դեկտեմբերի 16-ին

ԵՄ-ն հաստատել է, որ դեկտեմբերի 16-ին ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ կքննարկի Վրաստանի կառավարության պաշտոնյաների դեմ նոր միջոցներ ձեռնարկելու հարցը: Դրա մասին ասված է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության տարածած հայտարարության մեջ, գրում է «Европейская правда»-ն։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հենց իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործողություններն են հանգեցրել ԵՄ-ին անդամակցության գործընթացի փաստացի դադարեցմանը։

«Վրացական իշխանությունների վերջերս ձեռնարկած ժողովրդավարական հետընթաց և ռեպրեսիվ միջոցները մեր երկկողմ հարաբերությունների վրա հետևանքներ են թողնում։ ԵՄ-ն լրացուցիչ միջոցներ կդիտարկի դեկտեմբերի 16-ին անցկացվելիք Արտաքին գործերի խորհրդում»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՄ-ն դատապարտել է Վրաստանում ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմության առաջնորդների դեմ պատժիչ գործողությունները և կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։

Հայտարարության մեջ նշվում է, որ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին բոլոր մեղադրանքները պետք է արդարացիորեն հետաքննվեն։

Նախօրեին Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել էր, որ Բրյուսելում արդեն ընթանում են Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցների նախապատրաստական ​​աշխատանքները։

  • Կիսվել: