շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է Եվրոպայում անվտանգության մեխանիզմ ստեղծեն. Չինաստանի նախագահ

ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է Եվրոպայում անվտանգության մեխանիզմ ստեղծեն. Չինաստանի նախագահ

ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է Եվրոպայում անվտանգության մեխանիզմ ստեղծեն, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

Նշվում է, որ նա ասել է, որ իր երկիրը խորապես ցավում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հասել է ներկայիս կետին:

՛՛Աշխարհը պետք է աջակցի ՌԴ-ի եւ Ուկրաինայի երկխոսությանը, այլ ոչ թե կրակի վրա յուղ լցնի: Չինաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինային և փախստականներին ընդունող երկրներին՛՛,-նշել է Սի Ցզինպինը:

Չինաստանի նախագահի կարծիքով՝ Ուկրաինայի ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման համար կարող են պահանջվել տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ:

Չինաստանը եւ ԵՄ-ն, ըստ Սի Ցզինպինի, պետք է կանխեն ուկրաինական ճգնաժամի հետեւանքների տարածումը: Նա ընդգծել է, որ խոսքը հատկապես համաշխարհային տնտեսության  վրա ունեցած հետեւանների մասին է:

 

  • Կիսվել: