ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԵՄ-ն ռուսական գազից կարող է հրաժարվել 2 տարվա ընթացքում․Բորել

ԵՄ-ն ռուսական գազից կարող է հրաժարվել 2 տարվա ընթացքում․Բորել

Եվրամիությունը ռուսական գազից կարող է հրաժարվել 2 տարվա ընթացքում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Երկու տարվա ընթացքում Եվրոպան կհրաժարվի ռուսական գազից», - ասել է Բորելը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պլանավորում է տարբեր աղբյուրներ օգտագործել գազի մատակարարման համար։
 
«Մենք ձգտում ենք նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից, այլ ոչ թե արգելել դրանք», - հավելել է Բորելը։
 
Ռուսաստանը դեպի Եվրոպա գազի խոշորագույն արտահանողն է, տարածաշրջանում սպառվող գազի մոտ 40 տոկոսը մատակարարում է մի քանի երթուղիներով՝ «Հյուսիսային հոսքին» (ուղղակիորեն Գերմանիա՝ Բալթիկ ծովով), Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգին, «Յամալա-Եվրոպային» և «Թուրքական հոսքին» (Սև ծովով):

  • Կիսվել: