երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի ակտիվներից ստացված շահույթը Կիևին ռազմական աջակցության համար օգտագործելու հնարավորությունը

ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի ակտիվներից ստացված շահույթը Կիևին ռազմական աջակցության համար օգտագործելու հնարավորությունը

Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթն օգտագործելու հնարավորությունը ոչ միայն Ուկրաինայի վերակառուցման, այլև Կիևին ռազմական աջակցության համար` հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նա նաև նշել է, որ Եվրոպական միության պաշտպանական արդյունաբերությունը չունի բավականաչափ ֆինանսավորում՝՝ Ուկրաինային օգնելու համար բավարար քանակությամբ զենք արտադրելու և եվրոպական երկրների կարիքները բավարարելու համար:

Բորելը նաև տեղեկացրել է, որ Եվրամիության երկրները 2023 թվականին 58 մլրդ դոլար են ծախսել զենք գնելու համար:

  • Կիսվել: