կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԵՄ-ն պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դաշնակիցների համար

ԵՄ-ն պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դաշնակիցների համար

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի և երրորդ երկրների այն անձանց ու ընկերությունների համար, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցները, գրում է Bloomberg-ը։

Հրատարակության համաձայն՝ նոր պատժամիջոցները Եվրոպային թույլ կտան սահմանափակումներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր օգնում են Մոսկվային շրջանցել արդեն իսկ ընդունված սահմանափակումները։

Բացի դրանից, պատժամիջոցներ կարող են կիրառվել նրանց նկատմամբ, ովքեր արգելված ռուսական ապրանքներ են ներմուծում ԵՄ երրորդ երկրի միջոցով՝ թաքցնելով իրենց ծագման երկիրը, կամ արգելված ապրանքներ են արտահանում Մոսկվա։

Պատժամիջոցների կարող են ենթարկվել նաև Եվրամիության քաղաքացիները։

Որպես առանձին քայլ՝ հանձնաժողովն աշխատում է օրենսդրության վրա, որը թույլ կտա կալանք դնել պատժամիջոցների տակ գտնվող ակտիվների վրա: Ներկայիս կանոնները նախատեսում են, որ ակտիվների առգրավման օրինական հնարավորությունը կարող է դուռ բացել պատժամիջոցների տակ գտնվող ակտիվների օգտագործման՝ Ուկրաինայի վերականգնման նպատակով:

  • Կիսվել: