չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ԵՄ-ն պատրաստ է ընդունել Ուկրաինայից փախստականներին

ԵՄ-ն պատրաստ է ընդունել Ուկրաինայից փախստականներին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Euronews հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է ընդունել Ուկրաինայից փախստականներին, Եվրոպան "շաբաթներով" պատրաստվել է իրադարձությունների զարգացման տարբեր տարբերակների:

"Մենք շաբաթներով պատրաստվել ենք տարբեր տարբերակների, եւ, իհարկե, մենք պատրաստ ենք ընդունել այդ փախստականներին։ ԵՄ անդամ երկրների հետ միասին մենք արտակարգ գործողությունների պլաններ ունենք։ Եվ այն երկրները, որոնք Ուկրաինայի հետ սահմանին չեն գտնվում, իհարկե, նույնպես պատրաստ են ընդունել փախստականներին", — ֆոն դեր Լյայենի խսոքերն է փոխանցում ՌԻԱ Նովոստին։

Կիրակի օրը ներքին գործերի եվրահանձնակատար Իովա Յոհանսոնը հայտարարել է, որ Ուկրաինայի առնվազն 300 հազար քաղաքացիներ են մուտք գործել Եվրամիության երկրներ երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, նրանց միայն մի փոքր մասն է ապաստան կամ միջազգային պաշտպանություն խնդրել:

  • Կիսվել: