շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ-ն որոշել է անհրաժեշտ դեղերի ռազմավարական պաշար ստեղծել

ԵՄ-ն որոշել է անհրաժեշտ դեղերի ռազմավարական պաշար ստեղծել

Եվրամիությունը նախատեսում է ստեղծել դեղամիջոցների ռազմավարական պաշար և այդ նպատակով պարտավորեցնել արտադրողներին՝ երաշխավորել դրանց մատակարարումները։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Financial Times թերթը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ դեղագործական պատրաստուկների պակասը «համակարգային մարտահրավեր է» միության անդամ երկրների համար․ «Անհրաժեշտ է ապահովել ռազմավարական ինքնավարություն այնպիսի հիմնական դեղամիջոցների մատակարարման հարցում, ինչպիսիք են պարացետամոլը և պենիցիլինը»: 

  • Կիսվել: