հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵՄ-ն մտահոգ է Իրանում ուրանի հարստացման աճով

ԵՄ-ն մտահոգ է Իրանում ուրանի հարստացման աճով

Եվրամիությունը մտահոգություն է հայտնում Իրանի կողմից ուրանի հարստացման 20% մակարդակի հասնելու կապակցությամբ:

«ԵՄ-ն խորը մտահոգությամբ է նշում Իրանի կողմից ուրանի հարստացման 20% մակարդակի հասնելու միջոցառումները: Այս քայլը նշանակում է Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի ներքո Իրանի պարտավորությունների կատարումից հետ քայլ, ինչը լուրջ հետևանքներ կունենա», - ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:
 
Ավելի վաղ Իրանից տեղեկացրել էին, որ Ֆորդո միջուկային օբյեկտում ուրանի հարստացումը տեղի է ունենում 20% մակարդակով:
 

  • Կիսվել: