շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԵՄ-ն կթուլացնի կանոնները՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետեւանքով մատակարարումների շղթայի խափանումները թեթեւացնելու համար

ԵՄ-ն կթուլացնի կանոնները՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետեւանքով մատակարարումների շղթայի խափանումները թեթեւացնելու համար

Եվրահանձնաժողովը ժամանակավորապես կթուլացնի կարտելային կանոնները, որպեսզի ԵՄ հազարավոր ընկերություններ, որոնց մատակարարումների շղթաները խափանվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, կարողանան միավորվել՝ գնումների, մատակարարումների կամ ապրանքները տարածելու համար՝ առանց մրցակցության կանոնների խախտման, հայտնում է Reuters-ը։

ԵՀ-ն ուղեցույցը հրապարակել է մրցակցության վերահսկողության ազգային մարմինների եւ Վերահսկիչ մարմնի հետ համատեղ՝ այն բանից հետո, երբ տասնյակ ձեռնարկություններ խորհուրդ են խնդրել, թե ինչպես վարվել պատժամիջոցների հետեւանքով առաջացած խափանումների պայմաններում:

«Համագործակցության այս տեսակը (ընկերությունների միջեւ), ամենայն հավանականությամբ, կամ չի հանգեցնի մրցակցության սահմանափակման, կամ կհանգեցնի արդյունավետության բարձրացման, որն, ըստ ամենայնի, կգերազանցի ցանկացած նման սահմանափակում»,- հայտարարել են մրցակցային մարմինները:

«(ԵՄ կարգավորիչները) ակտիվորեն չեն միջամտի խիստ անհրաժեշտ եւ ժամանակավոր նախաձեռնություններին, որոնք հատուկ ուղղված են միասնական շուկայի վրա պատերազմի եւ/կամ պատժամիջոցների ազդեցության հետեւանքով առաջացած խոշոր խափանումների կանխմանը»,- նշել են նրանք:

Սակայն կարգավորող մարմինները զգուշացնում են ընկերություններին, որ իրավիճակը չօգտագործեն կարտելներ ստեղծելու կամ շուկայում իրենց գերիշխող դիրքը չարաշահելու համար: ԵՄ հակամենաշնորհային կանոնները խախտող ընկերություններին տուգանք է սպառնում նրանց համաշխարհային շրջանառության մինչեւ 10 տոկոսի չափով։

  • Կիսվել: