երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵՄ-ն կրկին պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցիների հանդեպ. այս անգամ «պատժվածների» շարքում են նաև Պեսկովը, Քեոսայանը, Ռուստամ Մուրադովը

ԵՄ-ն կրկին պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցիների հանդեպ. այս անգամ «պատժվածների» շարքում են նաև Պեսկովը, Քեոսայանը, Ռուստամ Մուրադովը

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի մի շարք խոշոր գործարարների, քաղաքական գործիչների եւ լրագրողների դեմ։ Ընդհանուր առմամբ ցուցակում 26 մարդ է ընդգրկված։

Հայտնի է դարձել, որ պատժամիջոցների ցանկում ներառվել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն, ՌԴ շինարարության եւ բնակարանային եւ կոմունալ ծառայությունների նախարար Իրեկ Ֆայզուլինը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւը, Դաշնային խորհրդի փոխխոսնակ Անատոլի Տուրչակը։

«Պատժվածների» շարքում են նաեւ «Ռոսնեֆտ»-ի եւ «Տրանսնեֆտ»-ի ղեկավարներ Իգոր Սեչինը եւ Նիկոլայ Տոկարեւը։

Ակտիվների սառեցումը եւ մուտքի արգելքը, մասնավորապես, վերաբերում է Միխայիլ Ֆրիդմանին (Alfa Group, բաժնեմասեր VEON-ում եւ X5-ում) եւ նրա գործընկեր Պյոտր Ավենին, Ալիշեր Ուսմանովին («Մետալոինվեստ», «մեգաֆոն»), Ալեքսեյ Մորդաշովին («Սեվերստալ»), «Լենտա», TUI տուրօպերատորում մասնաբաժին), Գենադի Տիմչենկոյին (բաժնեմասեր «Նովատեկ»-ում եւ «ՍԻԲՈՒՐ»-ում), Ալեքսանդր Պոնոմարենկոյին («Շերեմետեւո» օդանավակայանի համասեփականատեր):

Պատժամիջոցների ենթարկվածների թվում են լրագրողներ Արկադի Մամոնտովը, Անտոն Կրասովսկին, Ռոման Բաբայանը, ինչպես նաեւ Regnum պորտալի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը եւ տնօրեն Տիգրան Քեոսայանը։

Ցուցակում են հայտնվել նաեւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, ՌԴ Սեւծովյան նավատորմի գլխավոր հրամանատարի տեղակալ Սերգեյ Պինչուկը, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Ավդեեւը եւ այլք:

  • Կիսվել: