ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ԵՄ-ն կարգելի մեծ թվով ռուսական բանկերի հասանելիությունը SWIFT-ի նկատմամբ

ԵՄ-ն կարգելի մեծ թվով ռուսական բանկերի հասանելիությունը SWIFT-ի նկատմամբ

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հաջորդ փուլը կլինի ավելի շատ ռուսական բանկերի անջատումը SWIFT համակարգից, կարգելվի ռուսական նավերի մուտքը նավահանգիստներ, ինչպես նաեւ որոշ խոշոր ապրանքների ներմուծումը: Այս մասին հայտարարել է Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին։

«Ռուսական բանկերը դուրս կբերվեն SWIFT համակարգից։ Կարծում եմ, որ կարգելվի Ռուսաստանի դրոշով բոլոր նավերի մուտքը ԵՄ նավահանգիստներ, ինչպես նաեւ մի շարք  ապրանքների ներմուծումը, ինչպիսիք են՝ պողպատը, փայտանյութը, ալյումինը եւ, հավանաբար, ածուխը»,- ասել է Քովենին RTE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել է, որ SWIFT-ից բացառում է ռուսական 7 բանկ, սակայն չի ներառում Сбербанк-ը եւ Газпромбанк-ը։

  • Կիսվել: