չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
«Պահպանել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»․ ԵՄ-ը դիմել է ՀԱՊԿ-ին

«Պահպանել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»․ ԵՄ-ը դիմել է ՀԱՊԿ-ին

Եվրամիությունը (ԵՄ) ի գիտություն է ընդունել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ ռազմական օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելու որոշումը և խաղաղարար ուժերին կոչ է արել «պահպանել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»: Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչը։

«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Տոկաեւի որոշումը՝ օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին։ Անկասկած, մենք ՀԱՊԿ ուժերից ակնկալում ենք պահպանել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը», – ասել է Նասրալին։

Նա նաև կրկնել է Ղազախստանի վերաբերյալ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ավելի վաղ արված հայտարարությունը ՝ ընդգծելով, որ ԵՄ-ն «դատապարտում է բռնության և վանդալիզմի գործողությունները», Ղազախստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում և պատրաստ է աջակցել Ղազախստանում երկխոսության գործընթացին»:

  • Կիսվել: