երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ն հայտարարել է Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար օդային կամուրջ բացելու մասին

ԵՄ-ն հայտարարել է Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար օդային կամուրջ բացելու մասին

Եվրահանձնաժողովը հայտարարել է «ԵՄ հումանիտար օդային կամուրջ» գործողության մեկնարկի մասին՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի թվիթերյան էջում արված հայտարարությունից:

«ԵՄ-ն շարունակում է մեծացնել Պաղեստինի ժողովրդին իր շտապ օգնությունը։

Ներկայումս մենք սկսում ենք «ԵՄ հումանիտար օդային կամուրջ» գործողությունը, որը բաղկացած է մի քանի թռիչքներից դեպի Եգիպտոս:

Այն Գազայում աշխատող մարդասիրական կազմակերպություններին կենսական անհրաժեշտության պարագաներ կմատակարարի»,-ասված է հայտարարության մեջ:

 
 

  • Կիսվել: