ԵՄ-ն դադարել է գլոբալ խաղացող լինել․ Սիյարտո
ԵՄ-ն դադարել է լինել գլոբալ խաղացող և նույնիսկ ներկայացված չէ ուկրաինական կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«ԵՄ-ի դիրքը զգալիորեն վատթարացել է. այն այլևս գլոբալ խաղացող չէ ո՛չ քաղաքականության, ո՛չ էլ տնտեսության մեջ: ԵՄ-ն ներկայացված չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ՝ չնայած Եվրոպայում պատերազմին: Ամերիկացիները, ռուսները, ուկրաինացիները և արաբներն են այժմ բանակցությունների սեղանի շուրջ են։ ԵՄ-ն ներկա չէ: Սա ցույց է տալիս Բրյուսելի մեկուսացումը», – CNN Türk- ին տված հարցազրույցում ասել է նա:


