երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել գազը չօգտագործել աշխարհաքաղաքական նպատակներով

ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել գազը չօգտագործել աշխարհաքաղաքական նպատակներով

Բելառուսի իշխանությունը չպետք է գազն օգտագործի աշխարհաքաղաքական նպատակներով: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին, մեջբերում է РИА Новости-ն։

Այդպիսով, նա մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե հանրապետությունը կարող է անջատել Յամալ-Եվրոպա խողովակաշարը և դադարեցնել գազի տարանցումը դեպի Եվրամիություն:

«Գազը կարևոր ռեսուրս է, և այն, ինչպես նաև մարդկանց չպետք է օգտագործել աշխարհաքաղաքական վեճերում»,- ասել է Մասրալին։

Նոյեմբերի 11-ին Լուկաշենկոն բողոքել էր, որ Լեհաստանը մտածում է միգրացիոն ճգնաժամի պայմաններում ամբողջությամբ փակել հանրապետության հետ սահմանը և դադարեցնել առևտուրը։ Բելառուսի ղեկավարը խոստացել է կոշտ պատասխան տալ հնարավոր պատժամիջոցներին և սպառնացել է Եվրոպան թողնել առանց գազի՝ փակելով Յամալ-Եվրոպա գազատարը։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ երկրի անվտանգության ուժերը մարտական պատրաստվածության վիճակում են՝ պայմանավորված Բելառուսի հետ սահմանին միգրանտների հետ կապված ճգնաժամով։

  • Կիսվել: