հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում

ԵՄ երկրներն առաջարկում են Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել, որը կարող է ազդել երկրի էներգետիկ և ավիացիոն ոլորտների, երկակի նշանակության ապրանքների, որոնք օգտագործվում են ռազմական նպատակներով և կարող են մեծացնել երկրի արդյունաբերական ներուժը, ինչպես նաև ոսկու, նավթի, ածխի ու պողպատի արտադրանքի վրա, գրում է Bloomberg-ը։

Բացի այդ, Բրյուսելը դիտարկում է «շքեղ ապրանքների, ներդրումների և որոշակի ծառայությունների մատուցման» առևտրային սահմանափակումներ մտցնելու հարցը, ինչպես նաև «միջոցառումներ, որոնք կարող են հարվածել երկրի ավիացիոն և էներգետիկ ոլորտներին ու եկամտի հիմնական աղբյուրներին»:

Միաժամանակ, առաջարկվող փաթեթում բացառվում են դեղերի, գյուղատնտեսական ու պարենային ապրանքների նկատմամբ պատժամիջոցները, ինչպես նաև դրանց հետ կապված ֆինանսական գործարքները։

Պարբերականում ընդգծվում է, որ առաջարկվող պատժամիջոցների հաստատումը պահանջում է բոլոր անդամ պետությունների աջակցությունը։

  • Կիսվել: