երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԵՄ-ին լուրջ դժվարություններ են սպասվում. Բորելը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին

ԵՄ-ին լուրջ դժվարություններ են սպասվում. Բորելը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին

Եվրամիությանը լուրջ դժվարություններ են սպասվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հետո։

Այս մասին ավստրիական Kronen Zeitung թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք սահմանափակում ենք Ռուսաստանի տնտեսական հնարավորությունները։ Քանի դեռ Ռուսաստանի տնտեսությունը կախված է նավթից ու գազից, նրան պետք կլինեն մեր տեխնոլոգիաները: Իհարկե, մենք կարճաժամկետ հեռանկարում մեծ մարտահրավերների առև ենք։ Չի կարելի ժխտել, որ գազի գներն աճում են։

Բայց մենք պետք է պատրաստ լինենք վճարել ազատության գինը»-նշել է նա: Նա էներգետիկ ճգնաժամը անվանել է խոշորագույն ճգնաժամ, որը երբևէ զգացել է Եվրոպան:

«Սկզբում պարտքային ճգնաժամ էր, հետո՝ համաճարակ, այժմ՝ Էներգետիկա։ Միակ լուծումը միասնությունն է»,-ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ:

  • Կիսվել: