երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ երկրները մտադիր են 2024-ին Կիևին 21 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրել

ԵՄ երկրները մտադիր են 2024-ին Կիևին 21 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրել

Եվրոպական միության երկրները մտադիր են 2024 թվականին Կիևին 21 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրել: Այս մասին Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, ասել է. «Այս տարի ԵՄ երկրները նախատեսում են հատկացնել 21 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն: Այս թիվը հիմնված է մասնակի տվյալների վրա, ուստի իրական գումարը կարող է նույնիսկ ավելի մեծ լինել»:

  • Կիսվել: