շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԵՄ էներգետիկայի նախարարները համաձայնության չեն եկել ռուսական գազի գնի շեմի հարցով

ԵՄ էներգետիկայի նախարարները համաձայնության չեն եկել ռուսական գազի գնի շեմի հարցով

Եվրամիության էներգետիկայի նախարարները սեպտեմբերի 9-ին կայացած հանդիպման ժամանակ անհամաձայնություն են հայտնել ռուսական գազատարի գնի շեմի սահմանման հարցում: Այս մասին հայտարարել է էներգետիկայի եվրոպական հանձնակատար Քադրի Սիմսոնը՝ նրա խոսքերը հայտնում է The Guardian-ը։

«Որևէ որոշում չի կայացվել»,- ասել է եվրահանձնակատարը՝ հավելելով, որ Եվրահանձնաժողովի առաջարկների վերջնական փաթեթը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ։

Սիմսոնը նշել է, որ քաղաքական գործիչները հանձնարարել են Եվրահանձնաժողովին ուսումնասիրել գազի բոլոր տեսակների, այդ թվում՝ հեղուկ բնական գազի գնային սահմանափակումներ սահմանելու հնարավորությունը։

Ռուսական գազի գնի սահմանափակումների դեմ են արտահայտվել Գերմանիան, Ավստրիան, Հունգարիան, Չեխիան, Ֆրանսիան: Բելգիան, Իտալիան, Լեհաստանն ու Հունաստանն առաջարկել են սահմանափակումներ գազի բոլոր տեսակների գների վրա:

  • Կիսվել: