կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի շուրջ

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի շուրջ

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի շուրջ, տեղեկացնում է Financial Times-ը։

Նշվում է, որ  պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են ռուսական նավթի գնի վերին սահման սահմանել։

Բացի այդ՝ ԵՄ պատժամիջոցները ներառում են նաև արտահանման և ներմուծման լրացուցիչ սահմանափակումներ, ինչպես նաև անհատական ​​պատժամիջոցներ Ռուսաստանի պետական ​​պաշտոնյաների դեմ։

Ակնկալվում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այս շաբաթ։

 

  • Կիսվել: