ԵՄ առանձին երկրներ կարող են մեղմել հակառուսական պատժամիջոցների 6-րդ փաթեթի վերաբերյալ իրենց առարկությունները. Միցոտակիս
Ըստ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ ԵՄ առանձին երկրներ կարող են մեղմել հակառուսական պատժամիջոցների 6-րդ փաթեթի վերաբերյալ իրենց առարկությունները՝ ներառյալ Ռուսաստանից ԵՄ նավթի և նավթամթերքի արտահանման արգելքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Եվրոպական խորհրդի արտահերթ գագաթնաժողովում մեզ մտահոգող առաջին հարցը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթն է: Ես կարծում եմ, որ մենք մոտ ենք համաձայնության հասնելուն, որը կներառի պատժամիջոցներ, այդ թվում, դեպի Եվրոպա Ռուսաստանից նավթի և նավթամթերքի արտահանման արգելք։ Կարծում եմ, որ անդամ պետությունների առանձին առարկությունները կարող են մեղմվել ի վերջո ցանկալի արդյունքի հասնելու համար՛՛:
Հունաստանի վարչապետը նաև նշել է, որ քննարկվելու են նաեւ էներգետիկ խնդիրները, էներգակիրների շուկայում թանկացումները: