չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ֆոն դեր Լայենի թեկնածության շուրջ

ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ֆոն դեր Լայենի թեկնածության շուրջ

ԵՄ-ի հիմնական հարցերի շուրջ բանակցող վեց առաջնորդները պայմանավորվել են, որ գերմանացի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, պորտուգալացի Անտոնիո Կոստան և էստոնացի Կայա Կալլասը կզբաղեցնեն ամենաբարձր պաշտոնները Եվրահանձնաժողովում, Եվրամիության խորհրդում և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունում, տեղեկացնում է Politico-ն:

Վեց բանակցողներն են Հունաստանի վարչապետը, Լեհաստանի վարչապետը, Իսպանիայի վարչապետը, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը և Նիդեռլանդների վարչապետը:

Հաջորդ քայլը կլինի հինգշաբթի օրը Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում երեք թեկնածություններ կներկայացվեն պետությունների և կառավարությունների ղեկավարների հաստատմանը:

 

  • Կիսվել: