երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵՄ ԱԳ նախարարները ռուսական նավթի և գազի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշում չեն կայացրել. Բորել

ԵՄ ԱԳ նախարարները ռուսական նավթի և գազի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշում չեն կայացրել. Բորել

ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները որոշումներ չեն կայացրել ռուսական նավթի և գազի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ ԱԳ նախարարները քննարկումները շարունակելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել:
 
Բորելը, մասնավորապես, հայտնել է. ՛՛Մենք նախ և առաջ քննարկել ենք այն, թե ինչպես ապահովենք գործող պատժամիջոցների արդյունավետությունը, որպեսզի խուսափենք խնդիրներից դրանց իրագործման ժամանակ: Քննարկել ենք նաև նոր քայլերի հարցը, որոնք մենք կարող ենք իրականացնել՝ ներառյալ նավթի և գազի դեմ պատժամիջոցները: Մենք որոշում չենք կայացրել այդ պատժամիջոցների առնչությամբ, սակայն պայմանավորվել ենք շարունակել քննարկումները՛՛:

 

 

  • Կիսվել: