ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էկվադորում ավելի քան 60 մարդ Է անհետ կորել  սողանքի հետևանքով

Էկվադորում ավելի քան 60 մարդ Է անհետ կորել սողանքի հետևանքով

Էկվադորի կենտրոնական մասում գտնվող Ալաուսի քաղաքում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 64-ի: Նախկինում տվյալներ էին հրապարակվել 46 անհետ կորածների վերաբերյալ։

Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «7 մարդ զոհվել է, 23-ը՝ վիրավորվել, 64-ը համարվում Է անհետ կորած», - Twitter սոցիալական ցանցում հայտնել է Էկվադորի Արտակարգ իրավիճակների վարչությունը։ Աղետի գոտի է այցելել երկրի նախագահ Գիլիերմո Լասսոն։

«Ես հենց նոր հանդիպեցի Ալաուսիի իշխանությունների հետ, որպեսզի նրանց առաջարկեմ բոլոր անհրաժեշտ միջոցները», - գրել է պետության ղեկավարը Twitter-ում։ Նա հայտնել Է, որ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն առաջիկա ամբողջ գիշերվա ընթացքում։ Իշխանությունները զբաղվում են ջրամատակարարման վերականգնմամբ և տուժածներին ժամանակավոր կացարաններով ապահովելով։ Սողանքը բնակելի շենքերի վրա Է իջել մարտի լույս 27-ի գիշերը:  

Ընդհանուր առմամբ, աղետի գոտում Է հայտնվել 500 մարդ։ Կարմիր Խաչի գնահատմամբ՝ ավերվել կամ վնասվել է 163 տուն։ Փետրվարին երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը տարածել էր նախազգուշացում, որ Ալաուսիի շրջանում լեռնային ապարների տեղաշարժի և շարժման վտանգ կա:

  • Կիսվել: