կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տրիպոլիում ավիահարձակման հետևանքով կան զոհեր

Տրիպոլիում ավիահարձակման հետևանքով կան զոհեր

Ավիահարձակման է ենթարկվել Լիբիայի մայրաքաղաքի Էլ-Հադբա էլ-Հադրա բնակելի թաղամասը։ Տրիպոլիի հարավում գտնվող ռազմական ուսումնարանի գնդակոծության հետևանքով զոհվել է 28 կադետ, վիրավորվել 18-ը։

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը (ԱԱԽ) հարձակման մեջ մեղադրել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆ Հաֆթարին հավատարիմ ուժերին:

Նախօրեին Հաֆթարը հայտարարել էր Լիբիայում համընդհանուր զորահավաքի մասին։ Նա նման հայտարարություն էր արել այն բանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանը թույլատրել էր կառավարությանը զորքեր ուղարկել Լիբիա՝ Ազգային միասնության կառավարությանը օգնություն ցուցաբերելու համար։

  • Կիսվել: