կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Էգեյան ծովում թուրքական կործանիչների դեմ Հունաստանի իրականացրած գործողությունները սադրանք են. Էրդողան

Էգեյան ծովում թուրքական կործանիչների դեմ Հունաստանի իրականացրած գործողությունները սադրանք են. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Էգեյան ծովում թուրքական կործանիչների դեմ Հունաստանի իրականացրած գործողությունները սադրանք են։ Նրա խոսքով՝ Աթենքը փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, իսկ այդ հարցում Հունաստանին օգնում է ՆԱՏՕ-ն։
 
՛՛Մենք քաջ գիտակցում ենք Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի իրավունքները ոտնահարելու փորձերի իրական պատճառները: Մենք նաև գիտենք այն ուժերի և շրջանակների նպատակները, որոնք այսօր անվճար զինում են ահաբեկիչներին Թուրքիայի սահմանների մոտ, մինչդեռ ժամանակին հրաժարվել են գումարի դիմաց զենք փոխանցել Անկարային՛՛,-ասել է Էրդողանը, տեղեկացնում է Anadolu-ն։

Նա Էգեյան ծովում թուրքական օդուժի դեմ Հունաստանի գործողությունները որակել է որպես սադրանք և կարծիք է հայտնել, որ դա ՛՛տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու ծրագրի մի մասն է՛՛ կազմում։
 
՛՛Մենք նաև տեսնում ենք, թե ում է այսօր օգնում ՆԱՏՕ-ն, որտեղ ժամանակին պատշաճ աջակցություն չցուցաբերվեց Թուրքիային ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների ֆոնին՛՛,-ընդգծել է Էրդողանը՝ նշելով, որ Անկարան զարգացնելու է իր սեփական պաշտպանական արդյունաբերությունը՝ ի պատասխան պետության անվտանգությանը սպառնացող վտանգներին։

  • Կիսվել: