կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահման դեռ չի ժամանել. Պեսկով

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահման դեռ չի ժամանել. Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելությունը Հայաստան դեռ չի ժամանել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Որքանով տեղյակ եմ, դեռ չի ժամանել (ՀԱՊԿ առաքելությունը – խմբ.)։ Որոշումը միայն երեկ ուշ երեկոյան է ընդունվել, այն դեռ պետք է ձևավորվի, պետք է տեղ հասնի», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Պեսկովը նշել է նաև, որ հայ–ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է։
 
«Լարվածությունը միանշանակ պահպանվում է։ Գիտեք, որ երեկ որոշում է կայացվել, որ ՀԱՊԿ առաքելությունը Զասի գլխավորությամբ կմեկնի սահման։ Նրանք պետությունների ղեկավարներին զեկույց կներկայացնեն, որը կուսումնասիրվի», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
 

  • Կիսվել: