երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԵԱՏՄ-ում միասնական արժույթ ստեղծելու մասին առայժմ խոսք չկա. ՌԴ ԱԳՆ

ԵԱՏՄ-ում միասնական արժույթ ստեղծելու մասին առայժմ խոսք չկա. ՌԴ ԱԳՆ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական արժույթի ստեղծման մասին առայժմ խոսք չկա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։
 
«Այս փուլում հիմնական աշխատանքը կապված է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման, գործող վճարահաշվարկային մեխանիզմների կարգավորման, բորսային առևտրի կազմակերպման հետ: Օրակարգում ազգային ֆինանսական համակարգերի նորմատիվային բազայի ներդաշնակեցման և մերձեցման խնդիրների լայն շրջանակ է ընդգրկված»,- պարզաբանել է նա։

  • Կիսվել: