շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ԵԱՏՄ երկրներն ու Իրանը մինչև տարեվերջ համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտու վերաբերյալ

ԵԱՏՄ երկրներն ու Իրանը մինչև տարեվերջ համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտու վերաբերյալ

ԵԱՏՄ–ն և Իրանը մինչև 2022 թվականի դեկտեմբերի վերջին տասնօրյակը ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կկնքեն։ Այս մասին հայտնում է Tehran Times գործակալությունը` հղում անելով համաձայնագրի նախապատրաստման իրանական բանակցային խմբի ղեկավար Միր Հադի Սեյեդիին, գրում է parstoday.com-ը:

«Միր Հադի Սեյեդին` ԵԱՏՄ–ի երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի նախապատրաստման իրանական բանակցային խմբի ղեկավարը, հայտնում է այն մասին, որ երկու կողմերի ներկայացուցիչները համաձայնագիրը կստորագրեն Թեհրանում մինչև տարեվերջ», – փոխանցում է գործակալությունը։

Ավելի վաղ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փայմանփաքը հայտնել էր, որ ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավաբանական հարցերը նախատեսվում է կարգավորել այս ամսվա ընթացքում։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն էլ հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են առաջիկայում ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։

 

  • Կիսվել: