երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵԱՏՄ երկրների մեծ մասը սկսել է գազի մատակարարումների համար վճարել ռուբլով

ԵԱՏՄ երկրների մեծ մասը սկսել է գազի մատակարարումների համար վճարել ռուբլով

ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրները համաձայնեցրել են անցումը գազի մատակարարումների համար ռուբլով վճարման: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Արզիբեկ Կոժոշևը։

Նրա խոսքով՝ Ղազախստանը գտնվում է այդ հարցի քննարկման գործընթացում։

«Ռուսական գազի համար ռուբլով վճարելուն համաձայնել են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը։ Ղազախստանն այժմ մտածում է այդ ուղղությամբ, նրանք ևս ցանկանում են առևտուր անել ազգային արժույթներով»,- ասել է Կոժոշևը:

Նա համոզմունք է հայտնել, որ ազգային արժույթով փոխադարձ հաշվարկները շարունակում են թափ հավաքել։

«Ռուսական ռուբլին կամրապնդվի, քանի որ կավելանան ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներն այն երկրների հետ, որտեղ մատակարարվում է ռուսական հումքը, գազը»,- հավելել է նախարարը:

  • Կիսվել: