երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵԱՏՄ արտադրողները պետք է զբաղեցնեն միության շուկայում ազատ տեղերը․ Միշուստին

ԵԱՏՄ արտադրողները պետք է զբաղեցնեն միության շուկայում ազատ տեղերը․ Միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարծում է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը նպաստում է նրան, որպեսզի ԵԱՏՄ երկրներից արտադրողները ակտիվորեն զբաղեցնեն ընդհանուր շուկայում ազատված տեղերը։ Նման կարծիք նա հայտնեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Եվրասիական միջկառավարական խորհրդի պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Մեր արտադրողները (ես նկատի ունեմ եվրասիական) կարող են շուկայում ազատված տեղերը զբաղեցնել, ինչն էլ հիմա անում են։ Առաջին հերթին դա պետք է անեն բարձր տեխնոլոգիական և գիտական արդյունաբերության ոլորտներում, առավել ևս, որ Եվրասիական տնտեսական միության իրավական բազան դրան նպաստում է»,- ասել է նա։

Միշուստինը նաև հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն պատրաստ է համագործակցել այլ պետությունների և տարածաշրջանային միավորումների հետ, որոնց թիվը միայն աճում է։
«Պետք է ավելի ակտիվ նման համախոհներին ձգել»,- կոչ արեց նա՝ նշելով, որ միասին ԵԱՏՄ անդամները կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն։
 
Նա շեշտել է, որ կարևոր է շարունակել հակաճգնաժամային որոշումների համատեղ իրականացումը, որոնց մանրամասն ցանկը հաստատվել էր դեռ մարտին։ Միշուստինի խոսքով՝ այդ ամենը կարող է էապես առաջ տանել «հնգյակի» երկրների փոխգործակցությունը և մեղմել արևմտյան պատժամիջոցների բացասական հետևանքները։
 

  • Կիսվել: