երկուշաբթի, հուլիս 20
20 / 7 / 2026
ԵԱՀԿ նախագահը այսօր կժամանի Ուկրաինա

ԵԱՀԿ նախագահը այսօր կժամանի Ուկրաինա

ԵԱՀԿ նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բուջար Օսմանին երկուշաբթի կայցելի Ուկրաինա, կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի անվտանգության հարցեր։
«Օսմանին այսօր կայցելի Ուկրաինա և կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ սա Օսմանիի առաջին պաշտոնական այցն է որպես ԵԱՀԿ նախագահ։
Ըստ հաղորդագրության՝ նրա մասնակցությամբ միջոցառումները նվիրված են լինելու անվտանգության խնդիրներին։

  • Կիսվել: