երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ամերիկացի համանախագահը սեպտեմբերի 13-14-ին կայցելի Բաքու

ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ամերիկացի համանախագահը սեպտեմբերի 13-14-ին կայցելի Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը սեպտեմբերի 13-14-ին այցելում է Բաքու, հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, փոխանցում է civilnet-ը։

«Դեսպան Ռիկերը քննարկելու է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղությանը միտված դիվանագիտական ջանքերին»,- նշված է հաղորդագրությունում։

Ֆիլիպ Ռիկերը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է։

  • Կիսվել: