ԵԱՀԿ լեհական նախագահությունը հատուկ նիստ է հրավիրում Ուկրաինայի իրադրության վերաբերյալ
ԵԱՀԿ-ում լեհական նախագահությունը փետրվարի 27-ին մշտական խորհրդի հատուկ նիստ է հրավիրել՝ նվիրված Ուկրաինայում տիրող իրավիճակին։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է նախագահությունը Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
«Աջակցելով Ուկրաինային՝ մենք նաև պետք է օգտագործենք բոլոր միջազգային համաժողովները՝ Ռուսաստանի գործողությունները դատապարտելու համար»,- նշված է գրառման մեջ: