շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԴԺՀ-ում արտակարգ դրություն է հայտարարվել. պատճառը երաշտն է

ԴԺՀ-ում արտակարգ դրություն է հայտարարվել. պատճառը երաշտն է

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում երաշտի պատճառով արտակարգ իրավիճակ է սահմանվել: Այս մասին ասված է  ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինի հրամանագրում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«2025 թվականի հունիսի 10-ից ի վեր գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի ոչնչացման հանգեցրած վտանգավոր ագրոօդերևութաբանական երևույթի (հողի երաշտի) առաջացման պատճառով արտակարգ իրավիճակ եմ հայտարարում»,-ասված է հրամանագրում:

Հաստատվել է արտակարգ իրավիճակին արձագանքելու տարածաշրջանային մակարդակ:

  • Կիսվել: