շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ձերբակալվել են ուկրաինացի դիվերսանտներ, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում Զապորոժիեի ատոմակայանում

Ձերբակալվել են ուկրաինացի դիվերսանտներ, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում Զապորոժիեի ատոմակայանում

Էներգոդարում ձերբակալվել են ուկրաինացի դիվերսանտներ, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում Զապորոժիեի ատոմակայանում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովին։

«Ձերբակալվել է ուկրաինացի դիվերսանտների խումբ, որն ահաբեկչություն էր նախապատրաստում Զապորոժիեի ատոմակայանում»,- ասել է նա։ Նախնական տվյալներով՝ դիվերսանտները ծրագրել են գրոհել ատոմակայանի վրա ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի ժամանակ։ Ռոգովի խոսքով, ահաբեկչության օգնությամբ Կիևը ցանկացել է ցույց տալ Ռուսաստանի Դաշնության հսկողության տակ գտնվող կայանում անվտանգության բացակայությունը և այս հաստատություն խաղաղապահներ ուղարկելու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: